Թուրքիան վրդովված գոռալու և սպառնալու է լքել ՆԱՏՕ-ն. ամերիկացի քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես այնքան ուրախ և հպարտ եմ: Ի վերջո, մեր ղեկավարներից մեկը համարձակություն ունեցավ ոտքի կանգնելու և ճշմարտությունն ասելու: ArmLur.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ամերիկացի քաղաքագետ Ստեֆան Էբերտը՝ խոսելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթի մասին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի իր ուղերձում շեշտել է, որ Ամերիկայի ժողովուրդը ոգեկոչում է բոլոր այն հայերի հիշատակը, ովքեր զոհվել են Օսմանյան ժամանակաշրջանում իրականացված Հայոց ցեղասպանության ընթացքում:

«Նկատենք, որ ժամանակ առ ժամանակ մեր Կոնգրեսը հանդես էր գալիս ինչ-որ բանաձևով, բայց երբ դրանք հասնում էին նախագահին  կամ վարչակազմին, այդ շատ թույլ «միջոցները» հանվում էին:  Ոչ միայն Թուրքիան էր ՆԱՏՕ-ի առանցքային մասը, բայց  հենց մենք նրանց շատ զենք ենք վաճառում: Սակայն ի վերջո, մեր ղեկավարներից մեկը համարձակություն ունեցավ ոտքի կանգնելու և ճշմարտությունն ասելու», – նշում է նա:

Անդրադառնալով հնարավոր հետևանքներին, ամերիկացի քաղաքագետը նկատում է. «Թուրքիան վրդովված գոռալու է և սպառնա  լքել ՆԱՏՕ-ն և ավելի պաշտոնական դաշինք կնքել Ռուսաստանի հետ … և, իհարկե, զենքի գնումներից շատերը տեղափոխելու է Ռուսաստան: Թուրքիան, այնուամենայնիվ, լավ դաշնակից չէ Եվրոպայի համար … նրանք արհամարհում են Էրդողանին: Բայց սա Ռուսաստանի համար որոշ խնդիրներ կառաջացնի Հայաստանին աջակցելու առումով …»:




Լրահոս