
Արցախում ապրիլի 25-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Մեկ օրում կատարվել է 45 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով Արցախում հասել է 23 639-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 648 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6184 քաղաքացու հետազոտություն, որոնցից 764-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 36 վարակակիր, իսկ թեթև hիվանդերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: