Երբ խորհրդարանում վարչապետ կընտրեն. հայտնի են ժամկետները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ եթերում հայտնեց, որ հրաժարական է տալիս: Նա հանդես եկավ ուղերձով եւ նշեց, թե այս հրաժարականը պարտադիր է, որպեսզի հունիսի 20-ին անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Փաշինյանն իր ուղերձում նշեց, թե երկու անգամ առաջադրվելու է վարչապետի պաշտոնում, երկու անգամ էլ չընտրվի, որից հետո խորհրդարանը լուծարվելու է:

Իսկ ինչպես և երբ Փաշինյանը երկու անգամ կառաջադրվի վարչապետի պաշտոնում և երկու անգամ էլ չի ընտրվի:

Համաձայն Սահմանադրության`

– Նիկոլ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել վարչապետի պաշտոնում

– Մայիսի 3-ին ԱԺ-ում լինելու է վարչապետի ընտրության առաջին փորձը

– Մայիսի 10-ին ԱԺ-ում լինելու է վարչապետի ընտրության երկրորդ փորձը

– ԱԺ-ում վարչապետի ընտրությունների տապալումից անմիջապես հետո նախագահը նշանակելու է արտահերթ ընտրություններ

– Ընտրական օրենսգիրքի փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն կամ մայիսի 10-ից շուտ, կամ ընտրություններից հետո։




Լրահոս