
Եվրոպական խորհրդարանի Սոցիալ-դեմոկրատների խմբակցությունը «Թվիթեր»-ի իր էջում ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն ճանաչելը:
«Եվրախորհրդարանը 2015-ին արդեն ընդունել է հիշատակող բանաձև՝ Հայկական ցեղասպանության և Օսմանյան կայսրությունում զոհված 1,5 միլիոն անմեղ հայ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է եվրախորհրդարանի խմբակցության գրառման մեջ, որն կցված է Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկար՝ «Երբեք մի մոռացեք հայերի ցեղասպանությունը» վերտառությամբ: