Ինդոնեզիայի ռազմածովային ուժերը գտել են կորած սուզանավը․ անձնակազմի 53 անդամները մահացած են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բալի կղզու մոտակայքում գտնվող ծովի հատակում հայտնաբերվել են Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի KRI Nanggala 402 կորած սուզանավի բեկորները, հայտնում է «Սինհուա» գործակալությունը ՝ վկայակոչելով զինվորականներին:

«Անձնակազմի բոլոր 53 անդամներին գտել են մահացած»,-հայտնել են Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Յուդո Մարգոնոն և զինված ուժերի հրամանատար Հադի Չայանտոն:

Սուզանավի հետ կապը կորել էր ապրիլի 21-ին՝ Բալիի մոտակայքում անցկացված ուսումնական վարժանքի ժամանակ:

Որոնումներն իրականացրել են նավատորմի 18 նավեր, ևս չորս նավ մասնակցել է նավատորմի ոստիկանական ուժերից , ինչես նաև երեքը ՝ ազգային որոնողափրկարարական ծառայությունից: Շատ երկրներ իրենց օգնությունն են առաջարկել Ջակարտային, այդ թվում ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Հնդկաստանը, Թուրքիան և Ավստրալիան:

Ինդոնեզիայի նախագահն իր ցավակցություններն է հայտնել անձնակազմի անդամների ընտանիքներին:




Լրահոս