
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ՔԿ Սևանի քննչական բաժնի քննիչ Անդրանիկ Անտոնյանը դիմեց դատարան, վերջինս դիմել է ՀՀ վարչական դատարան դատի տալով ՀՀ քննչական կոմիտեին:
Ինչպես հայտնի է, օրերս աշխատանքից ազատվել էր ՀՀ ՔԿ Սևանի քննչական բաժնի քննիչ Անդրանիկ Անտոնյանը: Վերջինիս ազատել են Ֆեյսբուք սոցիալական ցանցում իշխանությունների դեմ արտահայտված անձանց գրառումները կիսվելու համար: ՀՀ ՔԿ Սևանի քննչական բաժնի քննիչ Անդրանիկ Անտոնյանի ազատման գործով զարգացումներ են տեղի ունենում: ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Հովսեփ Սարգսյանը հայտնեց, որ ինքը տեղեկություններ ունի, թե քննիչների գործողությունները մոնիթորինգի են ենթարկում, ասել է, թե ուրվականներ են փնտրում, որ «քննիչ Անդոյի» ճակատագրին արժանացնեն:
Անդրանիկ Անտոնյանի գործը քննելու ՀՀ վարչական դատարանի դատավոր Արկադիկ Մկրտչյանը:
Ք.Մ