ՏԵՍԱՆՅՈՒԹ. 40-ից ավել հարցաքննված անձ, 29 մեղադրյալ. ինչ է կատարվում քննչական կոմիտում Սյունիքի դեպքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am –ին հասած տեղեկությունների համաձայն, Սյունիքում ապրիլի 21-ին տեղի ունեցած բոողքի ակցիայի արդյունքում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեն հարցաքննել է 40-ից ավել անձանց: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն, երեկվա դրությամբ Սյունիքի մարզից 29 անձ իրականացված գործողությունների արդյունքում ներգրավվել են որպես մեղադրյալ:

Ինչպես հայտնի է վերոնշյալ օրը Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանին բնակիչները դիմավորել էին բողոքի ակցիաներով, հայհոյանքներով ու վիրավորանքներով։ Պահանջել՝ վարչապետը հեռանա Սյունիքից։ Ագարակում ու Մեղրիում «Նիկոլ դավաճան» վանկարկումներով բնակիչներն ուղեկցում էին նրան, փակում ճանապարհը։

Կապան հասնելուն պես մարզպետարանում Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրենին, ՀՀ ոստիկանապետին ու Քննչական կոմիտեի ներկայացուցիչներին հանձնարարեց կտրուկ գործողություններով հարցը լուծել ու մեղավորներին պատասխանատվության կանչել։

Արդյունքոում 40-ից  ավել անձ է հարցաքննվել, 29- անձ էլ ներգրավվել են մեղադրյալ: Նկատենք, որ քննիչները ամեն ինչ անում են վարչապետի հրահանգը կատարելու համար, սակայն դատարանները գործով մեղադրյալներին կալանքի չեն տանում, այլ դատարանի դահլիճից ազատում են նրանց

Քնար Մանուկյան




Լրահոս