Մնալ վարչապետի պաշտոնակատար, թե ոչ. այս է խնդիրը: Այսօր շատերն են վերհիշել դեռ 2018թ–ին Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե վարչապետը հրաժարականից հետո չի կարող լինել վարչապետի պաշտոնակատար։ Սակայն երեկ նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնում, բայց մնալու է որպես պաշտոնակատար:
Տվյալ դեպքում վարչապետի հրաժարականից հետո կառավարության մյուս անդամները շարունակում են պաշտոնավարել: Այսինքն այն անդամները, որոնք հրաժարական չեն տվել: Այսինքն կառավարության բոլոր անդամները շարունակում են կատարել իրենց լիազորությունները բացառությամբ վարչապետի, որը հրաժարական է ներկայացրել: Վարչապետը կառավարության մյուս անդամներից ունի հստակ տարանջատված կարգավիճակ:
2018-ին էլ է Փաշինյանը շարունակել է պաշտոնակատարի կարգավիճակում պաշտոնավարելը, սակայն դա ևս եղել է Սահմանադրության էության խախտում: Այս սկզբունքը չի խախտվել միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամանակ, երբ նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար եղավ փոխվարչապետ Կարեն Կարապետյանը:
Նշենք նաեւ, որ Սահմանադրության 158-րդ հոդվածում նշվում է, որ Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, Կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը:
Մանրամասները՝ տեսանյութում