«Իրավունք» թերթը գրում է. «Վերջին շրջանում նախընտրական կրքերն առավել թեժացել են: Մեր տեղեկություններով՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, որն աչքի է ընկնում իր նիկոլապաշտական հայացքներով, կիրակի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Հայաստանում վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանի հետ:
Մեր աղբյուրի խոսքով, Գրիգորյանի և Փաշինյանի հեռախոսազրույցի թեման արտահերթ ընտրությունն է եղել: Ըստ օդում կախված լուրերի՝ առաջիկա ընտրություններում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը աջակցելու է Նիկոլ Փաշինյանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում