
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Թաթուլ Ստեփանյանին Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Թաթուլ Ստեփանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ:
Թաթուլ Ստեփանյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2019 թ․ ապրիլի 19-ին։