ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե որևէ մեկը ցանկանում է վերահսկողության տակ վերցնել դատական իշխանությունը, մնացել է 90-ականներում. դատավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով դատավորները համատարած արձակուրդ գնալու դիմումներ են գրում։  Մասնավորապես, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը երկու շաբաթով արձակուրդ է գնացել: Mեզ հասած տեղեկությունների, իրավապահները արդեն գործընթաց են սկսել նրա մասով, մասնավորապես ստուգում են նրա կայացրած ակտերը:

Ուստի չի բացառվում, որ դատավորն էլ իմանալով այդ մասին որոշել է արձակուրդ գնալ, որպեսզի իրավապահները չկարողանան մտնել իր աշխատասենյակ ստուգումների:

Տեղեկությունը փորձեցինք պարզել անձամբ դատավոր Պետրոսյանից, ինչին ի պատասխան վերջինս ասաց . «Ես երկու շաբաթով արձակուրդ եմ վերցրել, այս պահին գտնվում եմ արձակուրդում այն հանգամանքով պայմանավորված, որ նախորդ շաբաթ դիմում եմ ներկայացրել սահմանադրական դատարան, որպեսզի սահմանադրական օրենքի 80 հոդվածի 9-րդ մասի իրավակիրառ պրակտիկան ճանաչվի հակասահմանադրական: Ունենալով դառը փորձ, ունենալով դիմումի առկայության պարագան՝ մոտ օրերս ինչ-որ գործողություններ կսկսեն անել իմ գործերում, այդ իսկ պատճառով փորձել եմ արձակուրդ վերցնել, որպեսզի իմ գործընթացին չխանգարի»:

Մեր այն պնդմանը` այսինքն, մտավախություն ունի, որ իր դեմ մոտ օրերս կսկսեն գործընթաց, դատավորը պնդեց, որ նման մտավախություն ունի:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս