ArmLur.am-ը տեղեկացավ, որ Կախակն համայնքի բնակիչները այսօր առավոտյան փակել են ճանապարհը: Նրանք պահանջում են՝ հիմնանորոգել իրենց միջհամայնքային ճանապարհը, որը դեռ խորհրդային տարիներից ի վեր չի նորոգվել. այն փոսառատ է, դժվարանցանելի, քանդված, եւ բնակիչները հաճախ խնդիրների առաջ են կանգնում: Փոսառատ ճանապարհի պատճառով գյուղի բնակիչների ավտոմեքենաները վնասվում են:
ArmLur.am-ը խնդրի շուրջ զրուցեց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հետ: Պարզվեց, որ մարզպետարանը բնակիչների՝ ճանապարհ փակելուց հետո միայն է փորձել խնդրին անդարադառնալ: Տեղեկացանք, որ տեխնիկա է տրամադրելու՝ ճանապարհը հարթեցնելու համար: Այս պահին բնակիչները բացել են ճանապարհը:
Փաստորեն մեր հանրապետությունում քաղաքացիների խնդիրները լուծվում են միայն ճանապարհ փակելուց հետո:
ArmLur.am-ը հետեւողական կլինի՝ արդյոք Գեղարքունիքի մարզպետարանը կատարելու է իր տված խոստումը, թե ոչ:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան