ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ժամկետային զինծառայողները հրաժարվում են ստանալ ծառայության մեկնելու ծանուցագրերը եւ հայտնվում են մեղադրյալի աթոռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարտադիր ժամկետային զինծառայողները հրաժարվում են ստանալ իրենց ծառայության մեկնելու ծանուցագիրը եւ հայտնվում են մեղադրյալի աթոռին:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ա. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել, որ նա 13.07.2021թ.-ին կցագրվել է ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Երևանի թիվ 4 տարածքային ստորաբաժանումում և ենթակա եղել զորակոչի 2019թ. ձմեռային զորակոչին, սակայն առողջական վիճակի բերումով ստացել է տարկետում մինչև 2020թ. ամառային զորակոչը, որի ընթացքում ներկայացել է տարածքային ստորաբաժանում, անցել համապատասխան հետազոտություններ, ԿԲՀ եզրակացությամբ ճանաչվել պիտանի զինվորական ծառայության համար սահմանափակումով, հրաժարվել է ստանալ զինվորական ծառայության մեկնելու ծանուցագիր և խախտելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը՝ խուսափել է ժամկետային զինվորական ծառայության հերթական՝ 2020թ. ամառային զորակոչից՝ այդ ծառայությունից ազատվելու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում:

Ք. Մ. 




Լրահոս