
Արցախում ռուս խաղաղապահների տեղափոխող մեքենա է պայթել ականի վրա, երկու խաղաղապահ վիրավորվել է. դեպքը տեղի է ունեցել 3 օր առաջ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի ՆԳՆ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը:
«Ավտոմեքենան պայթել է հակատանկային ականի վրա։ Վիրավորվել է 2 զինվորական։ Այս պահին վերջիններս բժշկական կենտրոնում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում», – նշեց Թադևոսյանը: