ArmLur.am-ը հայտնել էր, որ Գավառ քաղաքում ապրիլի 28-ին տեղի ունեցած սպանության մասով նախաքննական մարմինը հայտարարել է քննության ավարտ: Սակայն նկատենք, որ իրավապահներն այս գործով կալանավորված անձանց հարազատներին էին ծեծել, եւ ՀՔԾ-ում այս մասով քննություն էր ընթանում: Մասնավորապես Գավառի կրակոցներից հետո իրավապահները կալանավորել էին Ռոբերտ Հակոբյանին, իսկ ահա դեպքից 7 օր անց ոստիկանության բաժին էին տարել կալանավորվածի որդուն՝ Հովիկ Հակոբյանին:
Արդյունքում ոստիկանության բաժնում այն աստիճան էին ծեծի ենթարկել վերջինիս որդուն, որ ներկայումս իրավապահների գործողությունների մասով Հատուկ Քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ եւ կատարվում էր քննություն: Մեր ձեռքում էր հայտնվել Հովիկ Հակոբյանի լուսանկարը: Ինչպես հայտնի է, վերոնշյալ օրը կրակոցներն էին հնչել, ինչի հետևանքով սպանվել էին Զոհրաբ Պարոնիկյանը և Վահե Ավետիսյանը:
Ըստ նախաքննական մարմնի, վերջիններս մահացել էին Արմեն Հայթյանի կրակոցների հետևանքով: Միքայելյանի խոսքով՝ դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ Զոհրաբ Պարոնիկյանը և Վահե Ավետիսյանը ստացել են հրազենային վնասվածքներ, ինչի հետևանքով էլ վրա է հասել մահը: Արդյունքում մեզ հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը կարճել է այս ծեծի գործը ապացույցների ոչ բավարար լինելու հիմքով: Հետաքրքիր է, թե այլ ինչ ապացույց էր պետք ՀՔԾ-ին, որ երիտասարդին ծեծել են, ինչի մասին անգամ փաստում է մեր ձեռքում հայտնված լուսանկարը:
Քնար Մանուկյան