ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն լռում են, կուսակցության դռները փակ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն տեւական ժամանակ է շրջում է քաղաքական կուսակցությունների գրասենյակներով, պարզելու համար, թե ինչով են զբաղված կուսակցության ներկայացուցիչները, արդյոք եռուզեռ է կուսակցությունների գրասենյակներում, կապված հունիսի 20-ին հնարավոր կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների հետ:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունում եռուզեռ էր, գերեթե կուսակցության բոլոր ներկայացուցիչները ՀՀԿ կենտրոնական գրասենյակում էին, բայց հրաժարվեցին մեզ հետո որեւէ բան խոսել: ՀՀԿ-ականները մեզ հետ մասնավոր զրույցներում նշում էին, թե իրենք չեն կարծում, թե ՀՀ վարչապետի պաշտոնակար Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպել: Ըստ ՀՀԿ-ականների՝ իրենք որեւէ դիրքորոշում կամ քայլ չեն ձեռնարկելու մինչեւ պաշտոնապես չի հայտարարվի, որ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ են լինելու:

ArmLur.am-ը եղավ նաեւ «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցության գրասենյակում, որի դռները փակ էին, մարդ չկար: Երբ փորձեցինք շենքի այլ գրասենյակների ներկայացուցիչներից պարզել, թե մշտապես է կուսակցության գրասենյակը փակ, մի երիտասարդ կապ հաստատեց ՀԺԱՄ-ի նախկին ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանի հետ, որն էլ մեզ փոխանցեց, թե այդ պահին է կուսակցության գրասենյակը փակ, հաջորդ մեր այցին այն բաց կլինի:

Պարզվում է Հայաստանում գոյություն ունի նաեւ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, որի գրասենյակը գտնվում է Երեւանի Ձորափի փողոցում: Մեր այցի ժամանակ գրասենյակում ոչ ոք չկար, մեր այցի նպատակն էր՝ պարզելու, թե արդյոք պատրաստվում են մասնակցել Աժ արտահերթ ընտրություններին:

ArmLur.am-ը եղավ նաեւ Հայ հեղափոխական Դաշնակցության կենտրոնական գրասենյակում, սակայն այնտեղ էլ մեզ արգելեցին վերեւ բարձրանալ, հայտարարելով, թե իրենք ընտրություններին չեն պատրաստվում, քանի որ պաշտոնապես չկա նման տեղեկատվություն, թե հունիսի 20-ին Աժ արտահերթ ընտրություններ են սպասվում:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հեվսեփյան




Լրահոս