«Քաղաքական պայքարը, որի պատրանքը ստեղծվել է երկրում, ուղղված է միայն դատական բարեփոխումներին»,-նման կարծիք է հայտնել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանը, ըստ որի` այդ ամենից առավել օգուտ ստացել են Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ու նույն դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը: «Նրանց անձնական շահերից ելնելով են կայացվում վճիռների մեծ մասը: Նրանց հրահանգին չենթարկվող դատավորները պարզապես ազատվում են աշխատանքից»,-ասել է Մելիքյանը: «Մանր գողություններն ու խախտումները պատժվում են օրենքով, իսկ խոշոր գողությունների մեջ մեղավոր անձինք եւ նրանք, ում խղճին է ծանրացած մեր բանակում զինվորների մահը, մնում են ազատության մեջ»,-հայտարարել է Մելիքյանը` հավելելով, որ ինքը դեռ 2010թ. օգոստոսին խնդրել է իր աշխատավարձը փոխանցել Արման Մկրտումյանին, որ «ինչ-որ կերպ փակի նրա ախորժակը»:
ԱԽՈՐԺԱԿԸ ՉԻ ՓԱԿՎԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ