«Ռեալը» վարկ կվերցնի Մբապեին գնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալը» լրջորեն հետաքրքրված է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերով: Այս մասին հայտնում է Le Parisien-ը:

Ըստ աղբյուրի՝ մադրիդյան ակումբին աջակցում է մի քանի բանկ, որոնք պատրաստ կլինեն վարկեր տրամադրել հարձակվողի տրանսֆերը ձևակերպելու համար: Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն մի քանի ամիս պլանավորում է այս տեղափոխությունը:

Հաղորդվում է, որ հարձակվողը լրջորեն քննարկում է մոտ ապագայում փարիզյան ակումբից հեռանալու հնարավորությունը: Ավելի վաղ Goal-ը հայտնել էր, որ Մբապեն սկսել է Մադրիդում բնակարան փնտրել:




Լրահոս