
«Հաղթանակի այն զգացողությունը, որ պատճառեցիք Հայաստանի ժողովրդին՝ կրկնակի ավելի մեծ արժեք ունի: Հետպատերազմական այս շրջանում սեփական ուժերի նկատմամբ վստահությունն առանձնակի կարևորություն ունի։
Կառավարությունում հյուրընկալել եմ Եվրոպայի առաջնությունում և Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում հաջողություններ արձանագրած ծանրամարտի և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականների անդամներին»,- այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով նաև տեսանյութ:
Մանրամասները՝ տեսանյութում: