ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 19:00-ի սահմաններում ուժեղ քամու հետեւանքով Քրիստափորի փողոցում կիսակառույց շինության տախտակե ծածկերը պոկվել եւ վնասել են կայանված վիճակում գտնվող Nissan X-Trail եւ KIA Optima մակնիշի ավտոմեքենաները: Բարեբախտաբար, տուժածներ չկան։

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Կարո՞ղ է արդյոք ավանդի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձը ստանալ մահացած ամուսնու կողմից ներդրված ավանդի փոխհատուցման գումարը:

Տիգրան Հասրաթյան (49 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Հասրաթյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք՝ եթե ավանդատու հանդիuացող ամուuինը մահացած է, եւ մահացած ամուuնու անունով ներդրված ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուuնական կյանքի ընթացքում, ապա մահացած ամուuնու ավանդի 50 տոկոuի դիմաց ողջ ամուuնու համար փոխհատուցում uտանալու իրավունքը ճանաչվում է որպեu ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ uեփականության իրավունք:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք, որ ավանդատուի` Հայաuտանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում uտանալու գույքային իրավունքը համարվում է դադարած կատարմամբ` վճարմամբ, կամ ավանդատուի մահով:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է իրականացվում անվան փոխման պետական գրանցումը, եւ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ անվան փոխման պետական գրանցման համար:

Հեղինե Հարությունյան (41 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տասնվեց տարին լրացած անձն իրավունք ունի սահմանված կարգով փոխելու իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը եւ ազգանունը։ Մինչեւ 16 տարեկան երեխաների անվան փոխման մասին դիմումը տրվում է նրա ծնողի /ծնողների/ կամ օրինական ներկայացուցիչների կողմից։ 10 տարին լրացած երեխայի անվան փոխման դեպքում անհրաժեշտ է նրա համաձայնությունը։ Անվան փոխման գրանցման համար պետք է ներկայացվեն դիմում, դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, տեղեկանք՝ բնակության մասին, եթե անձնագրում բացակայում է հաշվառման մասին նշումը, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով այլ փաստաթղթեր:

Անվան փոխման մասին դիմումը ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի կողմից քննության է առնվում դիմումը տալու օրվանից երկամսյա ժամկետում։ Հարգելի պատճառների առկայության դեպքում այդ ժամկետը ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի ղեկավարը կարող է երկարաձգել առավելագույնը մեկ ամսով, իսկ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ-ի գործակալության պետը՝ առավելագույնը 2 ամսով՝ ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի ղեկավարի միջնորդագրի հիման վրա։ Անվան, հայրանվան, ազգանվան փոխման համար գանձվում է պետական տուրք` 5000 դրամ։

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե անձը ցանկանում է սահմանված ժամկետից շուտ ստանալ ՀՀ արդարադատության նախարարության անվան, հայրանվան, ազգանվան փոխման վերաբերյալ եզրակացությունը, ապա կառավարության որոշմամբ սահմանված է լրացուցիչ արտաբյուջետային գումար հետեւյալ դրույքաչափերով`

երեք աշխատանքային օրվա ընթացքում` 50000 դրամ,

հինգ աշխատանքային օրվա ընթացքում` 30000 դրամ,

տասը աշխատանքային օրվա ընթացքում` 20000 դրամ։

 

 




Լրահոս