ԱՀԿ-ն COVID-ով հիվանդացության աճ է արձանագրում 9-րդ շաբաթն անընդմեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած շաբաթ (ապրիլի 19-25-ը) աշխարհում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են մոտ 5․7 մլն-ով (5 695 277), դա 8 տոկոսով ավելի է՝ նախորդ շաբաթվա համեմատ։ Մեկ շաբաթում մահացել է 87 826 մարդ՝ նախորդ շաբաթվա համեմատ 5 տոկոսով ավելի։ Այսպիսի տվյալներ է ներկայացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

ԱՀԿ տվյալներով՝ հիվանդացության աճը շարունակվում է 9-րդ շաբաթն անընդմեջ, իսկ մահացության դեպքերինը՝ 6-րդ շաբաթն անընդմեջ։
Դիտարկվող ժամանակահատվածում հիվանդացությունն էականորեն (49%-ով) աճել է Հարավարևելյան Ասիայում՝ 2․26 մլն նոր դեպք։

Եվրոպայում այդ ցուցանիշը նվազել է 12 տոկոսով (+1,46 մլն նոր դեպք)։ Աֆրիկայում անկումը կազմել է 9%, իսկ Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում՝ 8%։ Մահացության ցուցանիշն առավելապես աճել է Հարավարևելյան Ասիայում (81%) և Արևելյան Միջերկրականում (17%-ով), կրճատվել՝ Արևմտյան-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (10%-ով), Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում (7%) և Եվրոպայում (5%)։




Լրահոս