Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 808 նոր դեպք, մահացել է 14 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ապրիլի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 808 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 214872 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 974776 վերջին մեկ օրում` 4807 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 13503 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 206-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 196289 անձ` վերջին մեկ օրում 588 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 4071 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1009 է:




Լրահոս