ArmLur.am– ը գրել էր, որ 2020թ․-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում ժամկետային զինծառայող Սարո Մարկոսյանը ստացել է հրազենային և բեկորային վնասվածք, այնուհետև մի քանի օր անց գերի էր ընկել։ Գերության մեջ գտնվելու ընթացքում զինվորին առաջին բուժօգնություն է տրամադրվել Կարմիչ խաչի միջազգային կոմիտեի կողմից։ 2020թ-ի դեկտեմբեր ամսին մի շարք գերիների հետ Սարոն վերադարձել էր Հայաստանի Հանրապետություն: Վերջինիս հետ անհատական հոգեբանական աշխատանք է իրականացվել, սակայն վնասվածնքների համար բուժում չի արվել։
ՀՀ կառավարության կողմից 2021 թվականի հունվարի 27-ի N 90-Լ որոշմամբ հաստատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության տրամադրման կարգը։ Սակայն գերությունից վերադարձած զինվորին աջակցությունը չէր տրամադրվել։ Սարոյի մայրը մեզ հետ զրույցում նշել էր, որ աջակցության տրամադրման դիմում մերժել էին, պատճառավբանելով, որ զինծառայողը բուժումը ՀՀ-ում չի ստացել: Միաժամանակ սոցապ նախարարությունից հորդորել էին, որ զինծառայողը կարող է փաստաթուղթ ներկայացնել, որ Ադրբեջանի Հանարապետությունում է բուժումը ստացել, որպեսզի դիմումը հաստատվի։ Արդյունքում մեզ հայտնի դարձավ, որ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ իրավաբան Շուշան Խնկոյանը, որը զբաղվում է Սարոյի իրավունքների վերակնգման հարցով, կապ է հաստատել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ ճշտելու խնդիրը։ Նախարարության կողմից պարզաբանել են, որ Վերոգրյալի առթիվ դիմում է ներկայացվել Կարմիր խաչի կոմիտեին՝ զինծառայողին առաջին բուժօգնություն տրամադրելու վերաբերյալ փաստաթուղթ ստանալու համար։
Միաժամանակ Կազմակերպության իրավաբանի աջակցությամբ դիմումներ են ուղարկվել ՀՀ վարչապետին, Պաշտպանության նախարարությանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ պատշաճ բուժզննում իրականացնելու և աջակցության ծրագրից օգտվելու համար։
Արդյունքում, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ զինծառայողը անցել է բուժզննում և 2021թ-ի ապրիլի 21-ին աջակցության տրամադրման դիմումը հաստատվել է։
Քնար Մանուկյան