ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սյունեցիներին կալանքի չտարած դատավորների նկատմամբ գործընթաց է սկսվում. անուններ են պահանջել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am –ը գրել էր, որ Սյունիքում ապրիլի 21-ին տեղի ունեցած բոողքի ակցիայի արդյունքում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեն հարցաքննել է 40-ից ավել անձանց:

Ավելին, մեզ հասած տեղեկություների համաձայն, նախաքննական մարմինը շուրջ 35 հոգու է ներկայացրել դատարան, որպեսզի նրանց երկու ամսով կալանավորեն, սակայն Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Տաթեւիկ Գրիգորյանը, Վահե Միսակյանը, Մանվել Շահվերդյանը, Կարեն ֆարխոյանը,Վարդան Գրիգորյանը, Արտուշ Գաբրիելյանը մերժել էին նախաքննական մարմինների միջնոդությունները եւ Սյունիքի մարզում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներին կալանքի չէին տարել եւ դատարանի դահլիճից վերջիններս ազատ էին արձակվել:

Արդյունքում, ArmLur.am –ին հասած տեղեկությունների համաձայն, սյունեցիներին կալանքի չտարած դատավորները հայտնվել են իշխանության սեւ ցուցակում: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ իշխանությունները դատական համակարգից պահանջել են կալանքի չտարած դատավորների անուններ, որ նրանց մասով գործընթաց սկսեն: Ըստ լուրերի՝ առաջիկայում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարգապահական վարույթներ կհարուցի վերոնշյալ դատավորների նկատմամբ եւ նրանց պատժելու գործընթացը կուղարկի Բարձրագույն դատական խորհուրդ, որտեղ էլ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը գործի կանցնի՝ դատավորներին իրենց տեղը ցույց տալու համար:

Ինչպես հայտնի է վերոնշյալ օրը Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանին բնակիչները դիմավորել էին բողոքի ակցիաներով, հայհոյանքներով ու վիրավորանքներով։ Պահանջել՝ վարչապետը հեռանա Սյունիքից։ Ագարակում ու Մեղրիում «Նիկոլ դավաճան» վանկարկումներով բնակիչներն ուղեկցում էին նրան, փակում ճանապարհը։

Կապան հասնելուն պես մարզպետարանում Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրենին, ՀՀ ոստիկանապետին ու Քննչական կոմիտեի ներկայացուցիչներին հանձնարարեց կտրուկ գործողություններով հարցը լուծել ու մեղավորներին պատասխանատվության կանչել։

Արդյունքոում 40-ից ավել անձ է հարցաքննվել, 29- անձ էլ ներգրավվել են մեղադրյալ: Նկատենք, որ քննիչները ամեն ինչ անում են վարչապետի հրահանգը կատարելու համար, սակայն դատարանները գործով մեղադրյալներին կալանքի չեն տանում, այլ դատարանի դահլիճից ազատում են նրանց:

Քնար Մանուկյան




Լրահոս