
ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է՝ արդյոք անհրաժե՞շտ է պատվաստումից առաջ COVID-19-ի թեստ հանձնել:
Նախարարությունից հայտնում են՝ պատվաստումից առաջ կորոնավիրուսի թեստ հանձնելու անհրաժեշտություն չկա:
«Այս փաստը չի խանգարում պատվաստմանը և օրգանիզմին որևէ վտանգ չի ներկայացնում»,- հայտնում են նախարարությունից: