Չշահագործվող ավտոմեքենաների համար վառելիք է հատկացվել. ինչ խախտումներ են հայտնաբերվել ԱԻՆ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հաշվեքննիչ պալատն ուսումնասիրություն է իրականացրել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Պալատը որոշ անհամապատասխաննություններ է հայտնաբերել:

Բացի այս, պարզվել է, որ փրկարար ծառայության կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների 73.2 տոկոսը 10-տարի եւ ավելի հնության են, ընդ որում՝ 2011-2020թթ. արտադրության 114 տրանսպորտային միջոցներից 51-ը Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնինն են եւ փրկարար ծառայությանը տրամադրվել են ժամանակավոր անհատույց շահագործման նպատակով:

Ավելին, հին եւ շահագործումից հանված թվով 174 տրանսպորտային միջոցի համար նախատեսվել է վառելիքի եւ պահպանման ծախսեր, սակայն մեքենաները չեն շահագործվել, իսկ պահպանման եւ վառելիքի ծախսերը ավելի են պլանավորվել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս