ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանամերձ գյուղում հողերը ջրելու խնդիր կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի մի շարք գյուղերի բնակիչներ իրենց հողատարածքների մոտ հորեր են հորատում, որպեսզի ոռոգեն դաշտերը: Խոսքը խորքային փոքր հորերի մասին է: Նկատենք, որ 10 մետր խորության մեկ խորքային հոր հորատելն արժի մինչեւ 200 հազար դրամ, այդ թվում նաեւ խողովակները: Իսկ էլեկտրական պոմպերը սկսվում են 50 հազար դրամից: Էլ չենք խոսում դաշտը ջրելու էլէներգիայի վարձի, բենզինի մասին, որը նույնպես մեծ թիվ է կազմում: Օրինակ, սահմանամերձ գյուղի բնակիչներից Ստեփան Առաքելյանը ձմերուկի 3 հա տարածքը ոռոգելու համար 120 լիտր բենզին է օգտագործում:

Ի դեպ, տեղեկացնենք, որ Արմավիրի մարզի գյուղացիները սրանից 10 տարի առաջ ոռոգման ջրի համար չեն վճարել: Իսկ հիմա մեծ գումարներ են ծախսում:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս