Ազատ ոճային երկու ըմբիշ կմասնակցի ՕԽ վարկանիշային մրցաշարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին կմասնակցի երկու մարզիկով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Տոկիո-2020-ի համար վերջին վարկանիշային մրցմանը ազատ ոճայիններից կմասնակցեն 74 կգ քաշային Արման Անդրեասյանը և 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև հունահռոմեական ոճի ըմբիշների կազմը` Արմեն Մելիքյան (60 կգ), Կարեն Ասլանյան (67 կգ), Արթուր Շահինյան (87 կգ) և գերծանր քաշային կարգի Դավիթ Օվասապյան:

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020




Լրահոս