ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

 

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ահազանգ է ստացվել, որ Մասիսի էլեկտրացանցի դիմաց մի քաղաքացի սպառնում է իրեն հրկիզել։

Ոստիկանների բանակցությունների արդյունքում Երեւանի բնակիչ 63-ամյա Եղիշե Կ.-ն հետ է կանգնել այդ ծայրահեղ քայլից։

 

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչ ժամկետներում են ընդունվում տեղափոխության մասին դիմումները:

Հրաչուհի Արզումանյան (49 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ տեղափոխության մասին ուսանողների դիմումներն ընդունվում են համապատասխան ձեւով ուսուցման կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող եւ հաջորդող 2 շաբաթվա ընթացքում: Ուսանողը տեղափոխման մասին դիմումը ներկայացնում է իր ուսումնառության բուհի ռեկտորին ակադեմիական տեղեկանք ստանալու համար: Բուհի կողմից ակադեմիական տեղեկանք տրամադրվում է 7 աշխատանքային օրվա ընթացքում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ուսանողի տեղափոխությունը թույլատրվում է, եթե տեղափոխման պահին ուսումնառած ծրագրի եւ ընդունող ծրագրի բովանդակությունների տարբերությամբ պայմանավորված՝ առարկայական տարբերությունների թիվը չի գերազանցում 20 կրեդիտը:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչ կարգով է մերժվում ապոստիլով վավերացումը:

Պողոս Հարությունյան (41 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ փաuտաթղթի վրա ապոuտիլ դնելու դիմումը մերժվում է, եթե`

ա) ներկայացված փաuտաթուղթը չի բխում Հայաuտանի Հանրապետության oրենuդրության պահանջներից,

բ) փաuտաթուղթը ներկայացվել է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված՝ ապոuտիլ դնելու կարգով սահմանված պահանջների խախտմամբ,

գ) դիմումում նշված է, որ փաuտաթուղթն ուղարկվում է միայն Հաագայի կոնվենցիային չմիացած երկիր,

դ) փաuտաթղթում առկա են չհաuտատված ջնջումներ, փոփոխություններ կամ uխալներ,

ե) փաuտաթղթի վրա ապոuտիլ դնելու լիազորությունը նախարարությանը վերապահված չէ:

Նշված հիմքերով փաuտաթղթի մերժումը կատարվում է այն նախարարություն մուտք լինելու oրվանից մեկ oրվա ընթացքում: Փաuտաթղթի վրա ապոuտիլ դնելու դիմումը մերժվում է գրավոր: Դիմումի մերժման մեջ հuտակ նշվում են մերժման պատճառներն ու իրավական հիմքերը: Ապոuտիլ դնելու դիմումի մերժման դեպքում մերժման պատաuխանի հետ միաuին դիմողին է վերադարձվում ապոuտիլ դնելու համար ներկայացված փաuտաթղթի իuկական oրինակը եւ պետական տուրքի վճարման անդորրագիրը: Դիմումի մերժումը oրենքով uահմանված կարգով կարող է բողոքարկվել դատարան:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ապոստիլով հաստատվում է փաստաթուղթը ստորագրած անձի պաշտոնի, ստորագրության, ինչպես նաեւ փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը: Ապոստիլ դնելու համար գանձվում է պետական տուրք՝ 5000 ՀՀ դրամ:

 




Լրահոս