«Դաշնակցության հասցեին հաճոյախոսություններն առաջին նախագահը թող պահի իրեն: Երբ ինքը հաճոյախոսություն է անում զուտ իր քաղաքական դիրքերն ամրացնելու ուղղությամբ, այստեղ սխալվում է, քանի որ բոլորն էլ գիտեն ու հասկացել են առաջին նախագահի վերաբերմունքը Դաշնակցության հանդեպ»,-ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսպես մեկնաբանեց Լեւոն Տեր-Պետրոսյանի` վերջին հանրահավաքներում հնչեցված հայտարարությունը, թե իր կշիռը գիտակցող ՀՅԴ-ն երբեք չի ցանկանա իր անունը կապել Ռոբերտ Քոչարյանի հետ: Հաճոյախոսությունների թեմայից դուրս` Արծվիկ Մինասյանը Տեր-Պետրոսյանին խորհուրդ է տալիս «զերծ մնալ փլուզման քաղաքականությունից» եւ «վերանալ անպայման սեփական անձը երկրում միակը եւ ճշմարիտը դիտարկելու մոտեցումից»:
ՀՅԴ-Ն ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՀԱՃՈՅԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ