«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստացի այսօր Նիկոլ Փաշինյանի միակ հենարանը մնացել են ուժային կառույցները: Հենց նրանց միջոցով էլ նա սկսել է յուրատեսակ «տեռոր» իրականացնել: Օրերս լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ ոստիկանություն են կանչվում դպրոցների ուսուցիչներ, որոնց հետ, ըստ էության, նախընտրական «զրույցներ» են տարվում:
Այս օրերին քրեական գործեր են «կարվում» մի շարք ընդդիմադիրների նկատմամբ, ոմանց հրավիրում են ԱԱԾ: Օրինակ՝ երեկ մեզ հետ զրույցում ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը հաստատեց, որ իրեն և ամուսնուն նույնպես հրավիրել են ԱԱԾ: Այսպիսի օրինակները քիչ չեն, և կան տեղեկություններ, որ գնալով զանգվածային բնույթ են ստանալու, հին ու նոր «գործեր» են «վերակենդանացնելու», քանի որ Փաշինյանը պարզապես սարսափած է ընտրություններում պարտվելու մտքից:
Ի դեպ, այս ամենից բացի, Նիկոլ Փաշինյանն սկսել է աշխատել նաև Ֆեյսբուքում: Մեր տեղեկություններով, նրա ուղիղ հրահանգով զանգվածային բողոքներ են ուղարկվում ընդդիմադիրների սոցցանցային էջերի դեմ, ինչի հետևանքով որոշ էջեր կա՛մ որոշ ժամանակով բլոկվում են, կա՛մ սահմանափակվում են առանձին ֆունկցիաներ»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում