«Տեսախցիկների առաջ անվերջ ազգային բառն արտասանելով չեն դառնում ազգապահպան»․ Վիկտոր Մնացականյանի որոշումն ու կոչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրենի պաշտոնակատար Վիկտոր Մնացականյանը սոցցանցի իր էջում գրել է․

«Հարգելի քաղաքականությամբ տարված ընկերներ, մեր խարիսխը մեր ազգային արժեքն է։ Տեսախցիկների առաջ անվերջ ազգային բառն արտասանելով չեն դառնում ազգապահպան, Կոմիտասով ու Մաշտոցով են դառնում!
Վահան Արծրունու, Աննա Մայիլյանի, Էդուարդ Թոփչյանի, Նորայր Քարտաշյանի, Գրիգոր Առաքելյանի, Սաղմոսերգու, Շողակաթի էրեխեքի, Ֆիլհարմոնիկի պատրաստակամ երաժիշտների և նման նվիրյալների շնորհիվ «Արամ Խաչատրյան» համերգասրահում էսօր հնչած Մաշտոցի շարականները և Կոմիտասի հայտնության շարքերը մի իրական հայտնություն էին ինձ համար ու վստահ եմ՝ եթե Մի Քիչ Շատ լինեին հայրենակիցներիցս դահլիճում, նույնը կլիներ նրանց համար։ Սա հաստատ այն երեկոներից էր, որ դահլիճը պետք է լեփ-լեցուն լիներ։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Ու միակ բանը, որ կարող ենք անել, համերգից հետո որոշեցինք, որ մեր սրբատեղիներում նման կատարումները դարձնել ավանդույթ ու խնկաբույրի նման տարածել էս երաժշտությունը՝ ներգրավելով մարզերը՝ հիմք դնելով մեզ համար այնքան կարևոր ու հիմնաքարային Ազգային Արժեքի, առանց որի խնդրում եմ հասկացեք, որ մենք նախ և առաջ պարտվում ենք ինքներս մեզ։

Ու ասեմ ոչ միայն քաղաքական այլ նաև պետական օղակներից ոչ մեկ չէր եկել բացառությամբ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ու Սարհատի»:




Լրահոս