ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան դատավորների նկատմամբ հետապնդումը շուտ սկսվի, էս պետությունն իր վախճանը կունենա. Դավիթ Բալայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրւցել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի հետ` հասկանալու համար, թե նա ինչ մտավախություն ունի հայտնվելով իշխանությունների սև ցուցակում:

ArmLur.am –ը գրել էր՝ սյունեցիներին կալանքի չտարած դատավորների նկատմամբ գործընթաց է սկսվում: Մեզ հասած տեղեկություների համաձայն, նախաքննական մարմինը շուրջ 35 հոգու է ներկայացրել դատարան, որպեսզի նրանց երկու ամսով կալանավորեն, սակայն Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ՝ Տաթեւիկ Գրիգորյանը, Վահե Միսակյանը, Մանվել Շահվերդյանը, Կարեն ֆարխոյանը, Վարդան Գրիգորյանը, Արտուշ Գաբրիելյանը, Դավիթ Բալայանը մերժել էին նախաքննական մարմինների միջնոդությունները եւ Սյունիքի մարզում տեղի ունեցած բողքի ակցիայի մասնակիցներին կալանքի չէին տարել եւ դատարանի դահլիճից վերջիններս ազատ էին արձակվել:

Արդյունքում, մեզ հասած տեղեկությունների համաձայն, սյունեցիներին կալանքի չտարած դատավորները հայտնվել են իշխանության սեւ ցուցակում: Մասնավորապես, ըստ մեզ հասած տեղեկությունների, իշխանությունները դատական համակարգից պահանջել են կալանքի չտարած դատավորների անուններ, որ նրանց մասով գործընթաց սկսեն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, առաջիկայում կարգապահական վարույթներ կհարուցի վերոնշյալ դատավորների նկատմամբ եւ նրանց պատժելու գործընթացը կուղակի Բարձրագույն դատական խորհուրդ, որտեղ էլ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը գործի կանցնի՝ դատավորներին իրենց տեղը ցույց տալու համար:

Ինչպես հայտնի է վերոնշյալ օրը Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանին բնակիչները դիմավորել էին բողոքի ակցիաներով, հայհոյանքներով ու վիրավորանքներով։ Պահանջել՝ վարչապետը հեռանա Սյունիքից։ Ագարակում ու Մեղրիում «Նիկոլ դավաճան» վանկարկումներով բնակիչներն ուղեկցում էին նրան, փակում ճանապարհը։ Կապան հասնելուն պես մարզպետարանում Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրենին, ՀՀ ոստիկանապետին ու Քննչական կոմիտեի ներկայացուցիչներին հանձնարարեց կտրուկ գործողություններով հարցը լուծել ու մեղավորներին պատասխանատվության կանչել։

Արդյունքոում 40-ից ավել անձ է հարցաքննվել, 29- անձ էլ ներգրավվել են մեղադրյալ: Նկատենք, որ քննիչները ամեն ինչ անում են վարչապետի հրահանգը կատարելու համար, սակայն դատարանները գործով մեղադրյալներին կալանքի չեն տանում, այլ դատարանի դահլիճից ազատում են նրանց:

Մանրամասները՝ տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս