
Կազանում տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: Այս մասին տեղեկացնում է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Կազան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։