Երեւանյան ճանապարհների փոսերը իսկական գլխացավանք են դարձել վարորդների համար: ArmLur.am-ը չի դադարում վարորդներից դժգոհություններ ստանալ անորակ ասֆալտի ու ճանապարհների փոսերի վերաբերյալ: Նրանք նաեւ բողոքում են, որ դրանք մեքենայի վնասման պատճառ են դառնում:
Բացի այս, ճանապարհի երթեւեկելի հատվածի խորը փոսերը վթարային իրավիճակներ են ստեղծում։
Մեր հանրապետության ավտոճանապարհների ասֆալտն ընդամենը մեկ սեզոն է դիմանում: Երեւանում թե ով է պատասխանատու քանդած ճանապարհի պատճառով գրանցված վթարի համար, միայն դատական փորձաքննությամբ է պարզվում:
Բայց շատ հաճախ վարորդները ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար, չեն դիմում դատարան, այլ նախընտրում են իրենց սեփական միջոցներով նորոգել ավտոմեքենան, քան այն պահանջել Երեւանի քաղաքապետարանից:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան