
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով մայիսի 5-6-ը կայցելի Երեւան, իսկ մայիսի 10-11-ը՝ Բաքու: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ТАСС-ը։
«Առկա պայմանավորվածությունների համաձայն, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը աշխատանքային այցերով մայիսի 5-6-ը կայցելի Երեւան եւ մայիսի 10-11-ը Բաքու», – ասել է նա: