
ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը սպառնում է Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեմ դատական հայցերով: Նման տեսակետ է հայտնել ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Հայոց ցեղասպանության ճանաչումը սպառնում է ամերիկյան դատարաններում Թուրքիայի դեմ բազմաթիվ դատական հայցերով»,- հայտարարել է Լեոնիդ Սլուցկին: