
ՀՀԿ–ն մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին։ Այս մասին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում կուսակցության Գերագույն մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը այսօր գրել էր, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ պատրաստվում է իր թիմին հայտնել, որ իրենք Վանեցյան-ՀՀԿ դաշինքով մասնակցելու են հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: