Կտրել է կապը․ «Իմ քայլը» խմբակցությունում Տիգրան Կարապետյանից վիրավորված են․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանն ապրիլի 25-ին սոցիալական ցանցի իր էջում լուսանկար հրապարակեց, թե մասնակցել է «5165» շարժման համագումարին, իշխանական խմբակցությունում իսկական խառնաշփոթ է սկսվել, եւ նախկին թիմակիցները շատ ծանր են տարել այդ հանգամանքը: Ամենածանրն այդ իրողությունը տարել է Անդրանիկ Քոչարյանը, որը ասել է, թե խմբակցությունից դուրս գալուց եւ մանդատից հրաժարվելու օրվանից Տիգրան Կարապետյանը կտրել է իր կապը պատգամավորների հետ: Քոչարյանը նաեւ դժգոհել է՝ ասելով, թե հենց իրենք են Տիգրան Կարապետյանին պատգամավոր դարձրել, սակայն հիմա ոչ մի անգամ նրանց չի հիշում, անգամ կապ չի պահում եւ որեւէ ակտիվություն չի դրսեւորել նաեւ Սյունիքում տեղի ունեցած դեպքերի ժամանակ ու հիմա էլ հավակնում է այլ ուժի կազմում տեղ գրավել։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ այս կապակցությամբ հենց նախկին պատգամավոր Տիգրան Կարապետյանից, սակայն վերջինս ասաց, թե որեւէ մեկնաբանություն չի ցանկանում տալ՝ շեշտելով, թե սոցիալական ցանցի իր էջում ամեն ինչ ասել է: Իսկ իր էջում Տիգրան Կարապետյանն ընդամենը գրել էր՝ որեւէ քաղաքական միջոցառման չի մասնակցել: Ամեն դեպքում, հավելենք, որ խմբակցությունում նրանից վիրավորված են»:

Մանրամասները՝«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս