
Երևանի մանկական երկաթուղի տանող թունելը լցվել է ծխով, դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները: Այս մասին հայտնել են Հայաստանի ԱԻՆ-ից:
Նվել է, որ այս պահին թունելը ծխով լցված է, 4 մարտական հաշվարկ դեպքի վայրում աշխատում է: Ծխահեռացում է իրականացվում, կրակ չկա:
Այս պահին պատճառների մասին դեռ ոչինչ հայտնի չէ: