Մեր տղաներին Ադրբեջանը պահել է որպես առևտրի առարկա և չի վերադարձնում. գերիների հարազատների բողոքի ակցիան՝ ԱԺ-ի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազատություն հայ ռազմագերիներին» նախաձեռնությունն այսօր ակցիա է կազմակերպել Ազգային ժողովի դիմաց: Ակցիային մասնակցելու համար այստեղ են ժամանել Հայաստանի տարբեր մարզերից, մասնավորապես, Շիրակի մարզից գերեվարվածների հարազատները, ծնողները:

Նախաձեռնության կազմակերպիչները Սեդա Գրիգորյանը նշեց այս նախաձեռնության առաջին ակցիան տեղի է ունեցել ապրիլի 15-ին, երբ աշխարհի 15 երկրներում գերիների վերադարձի պահանջով ակցիաներ են տեղի ունեցել:

Այսօր արդեն 15 երկրների 30-ից ավելի քաղաքներ են մասնակցում ակցիային:  Ակցիային միանում են ոչ միայն հայկական համայնքները, այլ միջազգային իրավապաշտպաններ ու ակտիվիստները:

Գերիներից մեկի հարազատը լրագրողներին ասաց. «Ինչքան ժամանակը երկարում է, ավելի վատատեսորեն ենք նայում իրականությանը, որ երբեւէ կտեսնենք մեր զավակներին: Այո, տեսաուղերձ եղավ, կապ ունեցանք իրենց հետ, տեսանք, որ ողջ են, բայց թե ինչ պայմաններում են, մենք չգիտենք: Մենք միայն ուզում ենք, որ մեր երեխեքը ողջ առողջ վերադառնան»:

«Մեր տղաներին, չգիտեմ ինչ նախապայմանների արդյունքում, պահել են որպես առևտրի առարկա իրենց ձեռքին և չեն վերադարձնում՝պատճառաբանելով, թե տեռորիստներ են»,-նշեց մեկ այլ հարազատ:

Ակցիայի մասնակիցները երթով, ապա նաեւ ավտոերթով շարժվեցին դեպի Հայաստանում մի շարք երկրների դեսպանատներ:




Լրահոս