Աղմուկ՝ քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի նշանակման շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի նշանակման շուրջ աղմուկ է բարձրացել: ArmLur.am-ին հայտնի դարձավ որ Դավիթ Մելքոնյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարության դեմ հայց է ներկայացվել դատարան, որ դատարանը Արա Աղայանին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն նշանակելու մասին կարգադրագիրն անվավեր ճանաչի և, որպես հետևանք, Հայկ Մարությանի և Արա Աղայանի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը վերացնի:

Ենթադրելի է, որ Դավիթ Մելքոնյանը եղել է ՀՈԱԿ-ի նախկին տնօրենը և դա է պատճառը, որ դիմել է դատարան և պահանջում է, որ պայամնագիրը չեղյալ հայտարարեն:

Ք.Մ




Լրահոս