
Մի կողմից ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ամեն ինչ անում է՝ ՀՀ քաղաքական իշխանության իրավական քմահաճույքները կատարելու համար, մյուս կողմից՝ նույն իշխանության ներսում նա շարունակում է չհասկացված մնալ:
Անվստահությունն ու հետաքրքրության բացակայությունը՝ գլխավոր դատախազի նկատմամբ արձանագրվեց նաեւ քիչ առաջ, երբ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր ՀՀ գլխավոր դատախազի տարեկան զեկույցը: Իշխանական խմբակցությունից ընդամենը 4 պատգամավոր էր մասնակցում դատախազի զեկույցի քննարկմանը հանձնաժողովի նիստում:
Տպավորություն էր, որ դատախազն ուղղակի ԱԺ-ում խոսում էր՝ ընթացակարգ պահելու համար եւ չկար որեւէ հետաքրքրություն՝ նրա խոսքերի նկատմամբ հենց իշխանական խմբակցության ներկայացուցիչների կողմից: Իսկ ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա խորհրդարանական ընդդիմադիրները վաղուց մոռացել են իրենց պարտականությունները եւ խորհրդարանում կարելի է ասել՝ ընդդիմադիր խոսք չկա. Նրանց աթոռները մեծապես դատարկ են:
Մանրամասները՝ տեսանյութում