ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԿՍԵԼ Ա… Երեկվանից սկսվել է Գրին քարտի խաղարկությանը մասնակցելու համար դիմումների ընդունումը: 2013-ի վիճակահանությանը կխաղարկվի 50.000 Գրին քարտ, որը թույլ կտա ապրել եւ աշխատել ԱՄՆ-ում: Դիմումները գրանցվելու են հոկտեմբերի 4-ի երեկոյան ժ. 20:00-ից մինչեւ նոյեմբերի 5-ը:Է՜Խ, ՍՈՖԻ՛, ՍՈՖԻ՛Facebook սոցիալական ցանցում Երեւանի Բաղրամյան եւ Պռոշյան փողոցների բնակիչների կողմից մեծ աղմուկ է բարձրացվել. նրանք բողոքում են, որ Երեւանի Բաղրամյան 21 հասցեում Սոֆի Դեւոյանի եւ պարսկահայ ընտանիքի կողմից կառուցվող շենքի ապագա ավելացված ճակատային մասն իրենց տները զրկելու է արեւից: Քաղաքապետի Facebook-յան էջում տեղադրված բնակիչների հաղորդագրություններում նշվում է, որ նախկին Երքաղխորհրդի նվագախմբի շենքի տարածքը (292.0 քմ) Երեւանի քաղաքապետի 2001 թվականի մարտի 19-ի թիվ 243 որոշմամբ տրամադրվել է «Սոֆի Դեւոյանի պարի եւ հոգու թատրոն» ՊՓԲ ընկերությանը: Այնուհետեւ, անհասկանալի ձեւով, 2004թ. նշված հողամասն առքուվաճառքի պայմանագրով ձեռք է բերվել Արա Սուքիասյան Սալմասի կողմից: Ներկայումս բնակիչները դիմել են դատախազությանը` պահանջելով շինարարական եւ տեխնիկական փորձաքննության ենթարկել Սոֆի Դեւոյանի եւ պարսկահայերի կողմից կառուցվող բնակելի շենքը: ԱՌԱՋ ԷԼ ՄԻ ԲԱՆ ՉԷՐ ԱԺ պատգամավոր, «Գրեյթ Վելլի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանը խորհրդարանական առաջիկա ընտրություններում կրկին առաջադրելու է իր թեկնածությունը: Արզաքանցյանը News.am-ին ասել է, որ իրեն գործարար չի համարում, հետեւաբար մտավախություն չունի այն խոսակցություններից, թե ՀՀԿ-ն որոշել է առաջիկա խորհրդարանում նվազեցնել գործարար պատգամավորների թիվը: «Շատ շուտվանից է, որ գործերով անձամբ չեմ զբաղվում: Ես գործարանատեր եմ, բայց գործարարությամբ չեմ զբաղվում արդեն: Խումբը, կոլեկտիվը, ուպրավլենին, որ տվել եմ, զբաղվում են: Ընկերություններ ունեմ, որ աշխատում են իրենց ղեկավարությամբ»,-ասել է նա` միեւնույն ժամանակ  նշելով, որ վերջին շրջանում օրենքներ չի հեղինակել: Նկատենք, որ Արզաքանցյանն  օրենսդիր աշխատանքով չի զբաղվել ո՛չ վերջին, ո՛չ էլ առաջին շրջանում: ՀՈ ՓԱԿԵԼՈՎ ՉԷ՞ Երեկ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարության շենքի դիմաց «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությունն իրականացրել է բողոքի ակցիա` պահանջելով կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանի հրաժարականը: Նախաձեռնության  ակտիվիստները նախարարի դիմում-հրաժարականի տեքստը փորձել են  հանձնել նախարարին` գցելով այն նախարարության փոստարկղը: Երիտասարդներին, սակայն, դա չի հաջողվել, քանի որ նախարարության աշխատակիցներն ամուր փակել էին նախարարության մուտքի ու նույն շենքում գործող փոստի դռները:




Լրահոս