Եկամտի մեծ աղբյուր. որ երկրները կանեփի արտադրությունից որքան գումար են ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում թույլատրվելու է արդյունաբերական եւ գյուղատնտեսական նպատակներով կանեփի արտադրություն: Համապատասխան որոշումն ընդունվել էր կառավարության ապրիլի 29-ի նիստում: Օրինագծերով առաջարկվում է օրենքով թույլատրել արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեությունը:

Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ-ում թույլատրվում է արտադրական կանեփի արտադրությունը, արտահանումը, ներմուծումը կամ մեծածախ առևտուրը՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում։

Այսպիսով, ArmLur.am-ը որոշել է ուսումնասիրել, թե արդյունաբերական կանեփի արտադրության ինչպիսի փորձ է առկա աշխարհում եւ որ երկրներն են հաջողել: Օրինակ Ռուսաստանի Դաշնությունում կտավատի և կանեփի արտադրությունը համարվում է գյուղատնտեսական արտադրանքի հիմնական ոլորտներից մեկը եւ տարեց տարի արտադրության ծավալների փոփոխություն է եղել:

Առհասարակ վերջին տարիներին արդյունաբերական կանեփն ամբողջ աշխարհում  վերածնունդ է ապրել.  ֆերմերները երկրներում կանեփ են աճեցնում, ինչպես, օրինակ, Ֆրանսիան, որոնք երբեք չեն արգելել դրա մշակումը և երկրներում, ինչպես Կանադան, որոնք խստորեն կարգավորում են կանեփի արտադրությունը ՝ կանխելու համար մարիխուանայի ապօրինի արտադրության նույնիսկ ամենահեռավոր հնարավորությունը. Միացյալ Նահանգները, մյուս կողմից, շատ հետ է մնում.  ամերիկացի արտադրողներին թույլատրվում է կանեփ ներմուծել Չինաստանից և այլ երկրներից և պատրաստել կանեփի արտադրանք:

Այս մշակաբույսը կիրառվում է բազմաթիվ արտադրական պրոցեսներում ու ապրանքատեսակներում, ինչպիսիք են` տեքստիլը, ավտոմոբիլային արտադրությունը, կահույքը, թուղթը, շինանյութը, խնամքի պարագաները, բժշկության մեջ է օգտագործվում:

Կանեփի շրջանառությունը տարեցտարի մեծ թափ է ստանում համաշխարհային շուկայում։ Այսպես` ԵՄ երկրներում  կանեփի սերմի պահանջարկը 2013 թվականին կազմել է 18 000 տոննա, 2015 թվականին` 21 000 տոննա, ընդ որում, 1 տոննա սերմի արժեքը 2008 թվականին կազմել է 1000 եվրո, իսկ 2015 թվականին այն կրկնապատկվել է` դառնալով 2000 եվրո:

ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալներով` տեխնիկական կանեփի համաշխարհային առաջատարներն են Հյուսիսային Կորեան, որտեղ ցանքատարածությունները կազմում են ընդհանուր 20 511 հա, Ֆրանսիան` 12 081 հա, Չինաստանը` 12 821 հա, Չիլին` 6 428 հա:




Լրահոս