ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կալաշնիկովի» ինքնաձիգների առգրավման ու կամավոր հանձնման դեպքեր՝ Նոր Նորքի բաժնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի լույս 30-ի գիշերը Նոր Նորքի քրեական հետախույզները տեղեկություն ստացան, որ Լյուքսեմբուրգի փողոցի բնակիչներից մեկը ապօրինի հրազեն է պահում։ 39-ամյա տղամարդը Շևչենկոյի փողոցում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Նոր Նորքի բաժին։ Նա քրեական հետախույզներին հայտնեց, որ տան խորդանոցում ինքնաձիգ է պահում։ Ժամը 2-ի սահմաններում էլ հայտնաբերվեց և առգրավվեց գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգը՝ 5,45 մմ տրամաչափի 29 փամփուշտով։

Ապօրինի զենք-զինամթերքը, նախնական տվյալներով, բերվել էր անցած տարի Արցախից։ Ինքնաձիգի առգրավումից ժամեր առաջ էլ՝ ապրիլի 29-ին, Նոր Նորքի բաժնում արձանագրվել էր ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք՝ բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ։ «Կալաշնիկովի» ինքնաձիգն ու 5,45 մմ տրամաչափի փամփուշտները բաժին բերած տղամարդը հայտնել էր, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։




Լրահոս