
Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։
ԱԻՆ-ը պարզել է, որ Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում գտնվող հորանում այրվում են Փոքր Կենտրոն թաղամասը սնուցող հոսանքալարերը։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17:05-ին, մարվել՝ 18։48-ին։ Հորանում (մոտ 200 մետր երկարությամբ հատվածում) այրվել են 6000 Վոլտ հզորության մալուխներ։