ԱՆՕՐԻՆԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԺԿ քարտուղար, երկխոսության` Կոնգրեսի պատվիրակության անդամ Ֆելիքս Խաչատրյանը հանրահավաքի իր ելույթում անդրադարձավ կոալիցիոն պատվիրակության անդամ ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանի հայտարարություններին, թե շուրջօրյա հանրահավաքն անօրինական է: «Պարո՛ն Մինասյան, անօրինականը դուք եք, որ տասն անգամ կրոնափոխ եք եղել»,-ասաց նա՝ հավելելով, որ Մինասյանը 1995 թվականին խորհրդարան է մտել Լեւոն Տեր-Պետրոսյանի ցուցակով, իսկ մեկ տարի անց ճողոպրել «Երկրապահ» խումբ, հետո պատգամավոր դարձել «Միասնություն» դաշինքի ցուցակով, հոկտեմբերի 27-ից հետո գողացել ԱԺ-ում ՀԺԿ-ին վերապահված տեղերը, պաշտոնանկ արել իր ընկերոջը՝ Տիգրան Թորոսյանին: Ըստ նրա՝ անօրինական է այն իշխանությունը, որի կազմում է Մինասյանը: Խաչատրյանը հայտարարել է, թե, օրինակ, բոլորն էլ գիտեն, որ Խաչիկյանը մենակ չի կերել այդ միլիոնները, որի համար նրան հետապնդում են:




Լրահոս