ԾՈՒՅԼԻԿՆԵՐԻ ՊԵՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գրեյթ Վելլի» ընկերության սեփականատեր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը երեկ չէր կարողանում օգտվել ԱԺ քարտային նոր համակարգից՝ գրանցվելու համար: Երբ նա իր կողքին նստած պատգամավորներից փորձում էր հետաքրքրվել, թե ինչպես գործածի քարտը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց. «Պարո՛ն Արզաքանցյան, դրա համար խորհրդարանի նիստերին շո՛ւտ-շո՛ւտ եկեք»: Հովիկ Աբրահամյանը մի հումոր էլ ԱԺ նիստի ավարտին արեց: Երբ իր 4 նախագծերը ներկայացնելուց հետո արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատրաստվում էր հեռանալ ԱԺ դահլիճից, Աբրահամյանը խորհուրդ տվեց մնալ. «Պարո՛ն Թովմասյան, այստեղ ավելի ապահով է, քան կառավարությունում»:




Լրահոս