Ղրղզստանի ավելի քան 30 հազար քաղաքացի տարհանվել է Տաջիկստանի հետ սահմանին զինված հակամարտության գոտուց: Այդ մասին այսօր՝ մայիսի 2-ին, Բիշկեկում ճեպազրույցի ժամանակ հայտնել է հանրապետության առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարար Ալիզա Սոլթոնբեկովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ տարհանվել է ընդհանուր առմամբ 33 388 մարդ, որոնցից 19,2 հազարը երեխաներ են եւ դեռահասներ: Փոխնախարարի խոսքով՝ տարհանվածների մեծամասնությունը ներկայում ունի սննդամթերքի, դեղորայքի, հագուստի եւ առաջին անհրաժեշտության իրերի խիստ կարիք: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել երկրի բնակիչներին տարհանված մարդկանց ցուցաբերված աջակցության համար: Վերջին տվյալներով՝ տուժած շրջանների բնակիչների համար հավաքվել է ավելի քան 100 տոննա հումանիտար օգնություն: